211652_close_icon

Երևանի մետրոն այսուհետ կաշխատի մինչեւ ժամը 00։00-ն

views-count1177 դիտում article-date 10:53 06-05-2024
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ 

«Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։ Տեղեկացնում ենք, որ ս․թ․ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր