211652_close_icon
views-count1069 դիտում article-date 17:59 01-05-2024

«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը

Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու հանուն Տավուշի և ընդդեմ միակողմանի զիջումների դեմ պայքարին և այդ պայքարն առաջնորդող Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Իր խոնարհումը բերելով հերոսածին մայրերին՝ Բագրատ Սրբազանն ասաց՝ մենք ձեզ կոչում ենք Հայրենիքի մայրեր։

«Նրանց որդիներն իրենց կյանքն են նվիրել ոչ թե որպեսզի մենք ծնկաչոք, սողալով ապրենք, այլ նվիրել են, որպեսզի մեր հայացքները պարզ լինի, պատիվներս՝ բարձր լինի, մեր Հայրենիքը լինի հաղթանակած»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝  մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը, մեր գործերը պիտի լինեն սիրո մեջ, և մեր նպատակները լինեն՝ հզոր հայրենիքը, հզոր պետությունը և ժողովուրդը՝ ապրող սիրո ու հաշտության մեջ։

Նմանատիպ նյութեր