211652_close_icon
views-count12796 դիտում article-date 16:29 04-04-2017

Քառօրյա պատերազմում հայրենիքի համար կյանքը զոհած առյուծ զինվորի ծնողների միջոցներով Շիրակի մարզի Գետափ գյուղում բացվեց խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապիրիլի 4-ին, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Վարդան Թադևոսյանի հիշատակին իր ծնողների միոցներով գյուղում բացվեց խաչքար։ Այն նվիրված է ի հիշատակ Արցախում զոհված բոլոր հերոսներին։ Բացմանը ներկա էին հերոսի ծնողները, կինն ու իր փոքրիկ բալիկները, հարազատներ, համագյուղացիներ, դպրոցականներ ու շրջանավարտներ, գյուղի դպրոցի ուսումնական ողջ կոլեկտիվը՝ տնօրեն Ռուզաննա Արաջյանի գլխավորությամբ, ովքեր դասավանդել էին առյուծ հերոսին։ Խոսքով հանդես են եկել Գետափի գյուղապետ Գոռ Ստեփանյանը, ինչպես նաև Շիրակի մարզի զինկոմիսարիատի աշխատակիցներ։ Բոլորն իրենց խոսքում նշում էին, որ Վարդանի նման հերոսներին կյանքում բացակա չպետք է դնենք, քանի որ նրանք իրենց մահով ապացուցեցին, որ 19-21 տարեկան զինվորները հանուն իրենց ծնողների, իրենց հայրենիքի սահմաններն ամուր պահելու՝ պատրաստ են զոհաբերվելու։ Հավերժ փա՛ռք Վարդանին ու նրա նման հերոսներին։ Մենք ձեզ բացակա չենք դնի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր