ԵԼՔ դաշինքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 1-ին, Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին ԵԼՔ դաշինքի անդամները՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի և Արցախյան պատերազմում լեգենդ դարձած «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։
Նրանք հարգեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած առյուծ զինվոր տղերքի անմահ հիշատակը։
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի