211652_close_icon
views-count1015 դիտում article-date 12:43 25-04-2024

Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև

Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է. ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ կա. հարց է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Երբ ասում եմ, որ «պետք է» (չակերտները՝ խմբ.) փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք «պետք է» (չակերտները՝ խմբ.) փոխեն իրենց ազգային զինանշանը «Աղրիդաղ» (Արարատ-խմբ.) սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,- ասել է Ալիևը:

Նա հիշեցրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մի դրվագ, երբ վերջինիս հարցրել են.«Հիմա մենք ազատագրել ենք Արցախը, իսկ ի՞նչ կասեք Արևմտյան Հայաստանի մասին։ Ի՞նչ կասեք մեր հողերի վերաբերյալ, ե՞րբ են դրանք ազատագրվելու»։ Եվ նա (Սերժ Սարգսյանը-խմբ.) պատասխանեց. «Մենք մեր գործն արել ենք, իսկ մնացածը կախված է ձեզանից»: Ես սա չեմ հորինել, դուք կարող եք այս ասածները գտնել համացանցում: Ահա թե ինչ նա ասաց, և ահա թե ինչ էին նրանք մտածում։ Սա, կարծում եմ, հայ հասարակության ամենամեծ «ողբերգությունն է» (չակերտները՝ խմբ.). որ նրանք իսկապես կարծում էին, որ կարող են անջատել Թուրքիայի այս հատվածը և միացնել Հայաստանին»։

Աղբյուրը՝  Tert.am

Նմանատիպ նյութեր