211652_close_icon

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

views-count1204 դիտում article-date 14:42 23-04-2024
Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իջևան խոշորացված համայնքի համայնքապետարանի մամուլի խոսնակ Լիա Ճաղարյանը նշել է, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։

Նմանատիպ նյութեր