1360 դիտում
22:11 22-04-2024
Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մանրը չեն վերադարձնի․ տրանսպորտի վճարման համակարգում փոփոխությունը աստիճանաբար կարվի․ Հայկ Կոստանյան
Երևանի հանրային տրանսպորտի վճարման համակարգում փոփոխություն մտցվում է, բայց աստիճանաբար, ոչ միանգամից։
Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մանրը չեն վերադարձնի։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Այս որոշման հիմնական շարժառիթն այն է, որ վարորդները զբաղվեն իրենց բուն պարտականությամբ։
«Գումար վերցնելն ու մանր տալը չպետք է դառնա վարորդների աշխատանքի մի մասը։ Դա ամենակարևոր բաղկացուցիչներից է, որ մենք ցանկանում ենք ամբողջությամբ վերացնել։ Նաև նպատակ ունենք վերացնել ստվերային գործունեությունը։ Ստվերը կարող է առաջանալ այն պարագայում, երբ վարորդին տրվի կանխիկ գումար, որպեսզի քաղաքացուն մանր վերադարձնի, բայց օրվա վերջում նա այդ գումարներն ամբողջությամբ չվերադարձնի։ Ժամանակի ընթացքում ուզում ենք վերացնել կանխիկը շրջանառությունից»,– ասաց Կոստանյանը։
Նա դժվարացավ պատասխանել հարցին` արդյոք ստվերային դեպքեր եղել են, թե ոչ, բայց շեշտեց, որ քաջ գիտակցում են` եթե մարդու մոտ կա կանխիկ գումար, ապա նմանատիպ դեպքեր հնարավոր են։
Անդրադառնալով բողոքներին, թե ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները չեն աշխատում` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը շեշտեց` դրանք անխափան աշխատում են, և բոլոր դեպքերն ու խնդիրներն էլ արձանագրվում են։ Նրա խոսքով` նաև բոլոր բողոքները լուծումներ ստանում են։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ մայիսի 1-ից քաղաքապետարանը որոշել է փոխել ավտոբուսներում վճարման կարգը։

Նմանատիպ նյութեր
904 դիտում
19:11 24-01-2024
Քաղաքային տրանսպորտի դեպքում օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար․ Հայկ Կոստանյան
Այս բաժնից
1252 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին