211652_close_icon

Քաղաքային տրանսպորտի դեպքում օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար․ Հայկ Կոստանյան

views-count949 դիտում article-date 19:11 24-01-2024
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի ՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:

Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման ՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը»:

Նմանատիպ նյութեր