Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է 2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը․
«Մենք ուրախությամբ ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը 30 տարի օկուպացված 4 գյուղը Ադրբեջանին վերադարձնելու և սահմանազատման աշխատանքների շարունակման վերաբերյալ։
Ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։