5054 դիտում
12:47 20-11-2020
ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը մեծ ռիսկ է ներկայացնում Հայաստանի համար. The Guardian
Ադրբեջանի հետ ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները մեծ ռիսկ են ներկայացնում Հայաստանի և այդ ժողովրդի պատմամշակութային ժառանգության համար, [url=https://www.theguardian.com/commentisfree/2020/nov/19/ceasefire-agreement-azerbaijan-great-risks-armenia?fbclid=IwAR2_PdMeTJft3tp11_Q2xjJ3NjAIV8BuSQ0yVhOG-Lg1xdqunUFrDfP45KY]The Guardian[/url]-ի համար հոդվածում գրում է Դեյլ Բերնինգ Սավան։
Հոդվածագիրը նշում է, որ Արցախում կա 3500 վանք, եկեղեցի, հայկական խաչքար և տապանաքար, սակայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո դրանցից շատերն անցնելու են այդ երկրի վերահսկողության տակ։
Մեջբերելով քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի և մարդաբան Սարա Պիկմանի նախորդ տարվա զեկույցը՝ հոդվածագիրը մատնանշում է Նախիջևանում իրականացված «մշակութային զտման» Ադրբեջանի 30-ամյա արշավը։
Սավան ընդգծում է, որ արբանյակային լուսանկարները, ծավալուն փաստագրական վկայությունները և անձնական հաշվետվությունները ցույց են տվել, որ 1997-2006թթ. ընթացքում ավերվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22 000 տապանաքար, ներառյալ Ջուղայի հայկական գերեզմանոցը՝ աշխարհի խոշորագույն հինավուրց գերեզմանատունը:
Խոսելով մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ քաղաքի մասին, որտեղ հայտնաբերվել են բացառիկ գտածոներ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը նշել է, որ այն նույնպես դարձել է վերջին հակամարտության թիրախը։
Հոդվածագիրը նշում է, որ հայկական պատմամշկութային վայրերի պահպանության վերաբերյալ հույսը մեծ չէ, ի վերջո, Ջուղայի գերեզմանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում էր ընդգրկվել մինչև այն ոչնչացնելը։
Նմանատիպ նյութեր
1060 դիտում
16:58 20-04-2024
Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված պայմանավորվածությունը
Այս բաժնից
1048 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2844 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
994 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում