79374 դիտում
22:51 19-04-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է՝ ողողելով բակային տարածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ «Վեոլիա ջուր»-ը երևի Դուբայի ջրհեղեղի հետևանքներն է վերացնում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 և 50 շենքերի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Արդեն 3-4 օր է, ինչ խմելու ջուրն անխնա հոսում է։ Զանգահարել ենք Դավիթաշենի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից, ոչ մի դրական պատասխան։ Էն հայտնի առակի՝ «կարապի, խեցգետնի, գայլաձկան» օրն են ընկել։ Մեկը մեկի վրա են գցում, իսկ ջուրը անխնա կորում է։ Լցվում է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցի բակ։ Արդեն հասել է մյուս դպրոց ու մանկապարտեզ, ոնց որ ջրվեժում լինես։ Սիրտներս ցավում է, բայց ճար չունենք։ 21-րդ դարում ջուրն անխնա կորում է, իսկ «Վեոլիա ջրում» «ուղեղից թոփալ» որոշ չինովնիկներ մեզ պատասխանում են, թե էս ժամին մեր աշխատանքային ժամը չէ, հատուկ տեխնիկա չենք հանելու բերենք ու աշխատանքից դուրս գործ անենք։ Միայն մեր հարցին գոնե դրական պատասխան ենք ստացել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11»-ից։ Էնտեղից էլ եկան, բայց դե իրենք էստեղ անելիք չունեն։ Ջուրը անգամ արդեն ողողել է էլեկտրաենթակայանի տարածքը ու ամեն պահի կա վտանգ, որ «պաստանցիան» էլ կարող է տուժի։ Ամոթ է, լավ մարդ ինչքան չսիրի իր սպառողին, որ միջոցներ չձեռնարկի էս վիճակը հրատապ լուծելու ուղղությամբ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ժամանել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր բնակիչներին հայտնեցին, որ «Վեոլիա ջրին» պարտավորեցրել են, որ ջուրը փակի, իսկ ջուրը փակելով հաստատ խնդիրը չի լուծվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+