211652_close_icon
views-count1303 դիտում article-date 17:06 17-04-2024

Տանից տարել են համակարգիչները, փաստաթղթերը, դրոշները և այլ իրեր. Շահինյանը մանրամասներ է հայտնում. ArmLur.am

Տանից տարել են համակարգիչները, փաստաթղթերը, դրոշները և այլ իրեր.Շահինյանը մանրամասներ է հայտնում: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն էր կատարվել:

Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ «անձնական ուենցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր