211652_close_icon
views-count12203 դիտում article-date 12:13 26-02-2016

1 ամիս առաջ անհետացած տաքսու վարորդը հայտնաբերվել է, կնոջն ու երեխային աներոջ տանից տարել տուն ու նորից անհետացել. մանրամասներ

Հունվարին անհետացած տաքսու վարորդ, 40-ամյա Գարիկ Տերտերյանը փետրվար ամսին հայտնաբերվել է, բայց նորից անհետացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արսեն Ավդալյանը: Նա նշեց, որ Գարիկը հայտնել է, որ հիվանդանոցում է եղել: Եկել կնոջը եւ երեխային տարել աներոջ տանից: Բայց օրեր առաջ գյուղում լուրեր են տարածվել, որ նա մի քանի օր էմ ինչ չկա եւ նրա գտնվելու տեղը ոչ ոք չգիտի, ինչը արդեն նրա հարազատների՝ Աղձքի բնակիչների համար սովորական երեւույթ է դարձել: Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին տեղեկացրել էինք, որ 16 օր առաջ անհետացած 40-ամյա Գարիկ Տերտերյանը տաքսու վարորդ է: Նա մինչեւ անհետանալը կնոջը եւ 3-ամյա որդուն տարել էր աներոջ տուն եւ այլեւս չէր վերադարձել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Աղձքի գյուղապետը: Միաժամանակ ասել, որ գնում է՝ պատվեր կատարի եւ գա: Գյուղապետը պատմեց, որ Գարիկը Երեւանից է եւ սեր է ունեցել ազարտ խաղերի նկատմամբ, ինչի արդյունքում էլ նաեւ մեծ պարտքեր է կուտակել:

Նմանատիպ նյութեր