211652_close_icon
views-count2733 դիտում article-date 10:05 18-01-2017

Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ-ը համաձայնության չեն եկել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ ցուցակով և զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ՀԱԿ-ում համաձայնության չեն եկել։ ՀԱԿ ցուցակի երրորդ անցողիկ տեղը զբաղեցնելու է Լևոն Զուրաբյանը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարը կզբաղեցնի, ըստ ամենայնի, Խաչատուր Սուքիասյանը։ Այս ամենից հետո Դեմիրճյանը սկսել է բանակցել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և Վիկտոր Դալլաքյանի հետ։ Սակայն, անգամ այս բանակցություններից հետո նրան չի հաջողվել իր համար առաջնային տեղ ապահովել ձևավորվելիք դաշինքի ցուցակում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր