766 դիտում
14:51 16-04-2024
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին
Քննություն է գնում, երիտասարդը, կարծում եմ, անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պետք է պատասխան տա։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ հանրային տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ասաց իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Վերջինս մանրամասնեց, թե ինչպես է սկսվել միջադեպը.
«Ես գնում եմ, որ վճարեմ, ինքը փակում է իմ ճանապարհը և սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ ես, չիջնելով իր մակարդակին, ասում եմ՝ ճանապարհ տուր՝ իջնեմ, չի թողնում, ես էլ հրում եմ իրեն ու անցնում»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ եթե Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը էմոցիոնալ պոռթկում է որակվել, ինչո՞ւ չի կարող նույնը որակվել նաև տվյալ քաղաքացու դեպքում, պատգամավորը պատասխանեց․
«Դա էմոցիոնալ պոռթկում չէ, դա հստակ կանխամտածված մոտեցում է, դրանք տարբեր դաշտեր են։ Եթե նույնիսկ նայենք խոսքի իրավունքի տեսանկյունից, ապա ինքը դա նկարահանելու իրավունք չուներ, նկարահանելը նշանակում է մտնել իմ սեփական տարածք։ Դա ուղղորդված քայլ էր»։
Հակոբ Ասլանյանը նշեց, որ ի սկզբանե չի պատրաստվել դիմել իրավապահներին, դա արել է միայն այն դեպքից հետո, երբ տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
21:49 07-06-2024
Հակոբ Արշակյանն ու պատգամավոր Հակոբ Ասլանյանը ներկա են գտնվել «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացմանը
2119 դիտում
11:41 28-12-2020
Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանն ու Հակոբ Ասլանյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները
Այս բաժնից
745 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է