1219 դիտում
20:22 13-04-2024
Մեքենաների վերանորոգման ծախսերը բացառապես հոգում է ՊՆ-ն. ծառայողական քննություն կանցկացվի «Ուրալ»-ների՝ զինվորների հաշվին վերանորոգման հայտարարության առնչությամբ
«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրել էինք հրապարակում, որտեղ երեկ տեղի ունեցած վթարից վիրավորված զինծառայողներից մեկի մայրն ասել էր, որ Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում:

Նմանատիպ նյութեր
1544 դիտում
09:14 17-06-2014
Հյուսիսային պողոտայի վերանորոգման ծախսերը «Տաշիր գրուպն» է հոգում․ Առավոտ
1540 դիտում
16:29 02-12-2020
Պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը
2045 դիտում
15:57 13-02-2020
Վարչապետի գլխավորած պատվիրակության այցի կեցության ծախսերը ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը
Այս բաժնից
994 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1009 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք