211652_close_icon
views-count1614 դիտում article-date 13:07 01-06-2021

Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դիերի եւ մասունքների պահման պայմանների խնդրի առնչությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գեւորգյանը:

«Երեկվա դեպքը անթույլատրելի է ցանկացած պարագայում եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաեւ Առողջապահության նախարարությունը, եւ բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու եւ թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է Գեւորգյանը։

Նշենք, որ ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը դիերի եւ մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել:

Նմանատիպ նյութեր