211652_close_icon
views-count559 դիտում article-date 21:56 12-04-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան:

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Նմանատիպ նյութեր