817 դիտում
11:24 10-04-2024
Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների․ Փաշինյան
Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության ու տնտեսության համար դժվար է գերագնահատել:
Այս մասին ԱԺ-ում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել: Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու համար, իսկ հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են: Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների:
«Դա նույնքան ցավոտ է, որքան մեր ներքին տրանսֆորմացիան՝ պատմական Հայաստանից-իրական Հայաստան:
Պետք է ամեն բան անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք:
2018-ին իմ և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը հետևյալն է, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1778 դիտում
08:39 09-05-2014
Պետք չէ հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ ձևակերպել՝ ինչ ենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից․ ՀԺ
3811 դիտում
16:49 01-12-2015
Թուրքիան ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ լարված հարաբերություններից. Էրդողան
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ