1730 դիտում
08:39 09-05-2014
Պետք չէ հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ ձևակերպել՝ ինչ ենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել։ Առիթը ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին օրերին արած հայտարարություններն են։
Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին և ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։
Հայ-ռուսական հարաբերությունների մասին Հայաստանում երկու պատկերացում կա. առաջինի համաձայն՝ մենք պետք է պառկենք Ռուսաստանի տակ, իսկ երկրորդի համաձայն՝ կռիվ տանք Ռուսաստանի դեմ։ Երկու տեսակետներն էլ հավասարապես վտանգավոր են, որովհետև երկուսն էլ խորքում կրում են հակապետական տրամաբանություն։
Առաջին դեպքում պետականության անկումը ենթադրվում է Ռուսաստանի մեջ ներծծվելու, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանի դրբի տակ մնալու տարբերակով։ Իսկ արդյունքը, մեծ հաշվով, նույնն է։
Ընդ որում, Ռուսաստանը առաջին տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է սեփական փալասը, իսկ երկրորդ տարբերակի կողմնակիցներին չի ուզում լսել, որովհետև նրանց համարում է ամերիկյան շպիոն ու թշնամի։
Այսօրինակ իրարանցումները կանխելու համար պետք է ոչ թե հայհոյել ՀՀ-ում ՌԴ դեսպանին, այլ հստակ և հասկանալի ձևակերպել, թե ինչ ենք մենք ակնկալում հայ-ռուսական հարաբերություններից, որն է այդ հարաբերությունների մասին մեր այլընտրանքային պատկերացումը, որ տարբերվում է թե պրոռուսական և թե պրոամերիկյան սցենարից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3200 դիտում
16:12 22-02-2018
Վարչապետը հանձնարարել է շտապ և հստակ ձևակերպել դիվանագետների հաշվետվության չափորոշիչները
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»