211652_close_icon
views-count808 դիտում article-date 21:48 09-04-2024

«Որ հարյուր հոգանոց մահապարտների թիմը ձեւավորվի՝ սրանց կաշին դաբաղանից գնալու է». Ռուբիկ Հակոբյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Այսօր մի օրակարգային հարց կա՝ ամեն գնով ազատվել այս իշխանությունից»,-այս մասին այսօր ԱԺ-ի մոտ «Միասին» շարժման բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

Նրա խոսքով․«Ամեն գնով ազատվելը ենթադրում է  հստակ գործողություն, ամեն գնով նշանակում է՝ եթե պետք է՝ մտնել էդ սենյակները ու դուրս շպրտել դրանց, որոնք կործանել են մեզ, գլխատել են Արցախը, գլխատում են մեր արժանապատվությունը։ Ամեն խոսքիս համար պատասխանատու եմ»։

Հակոբյանը հայտարարեց՝ ՀՀ Սահմանադրությունն է պարտադրում ամեն գնով ազատվել այս իշխանությունից։

Նրա խոսքով՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանափոխություն արեց՝ խախտելով Սահմանադրությունը․«Երբ մտավ ռադիոտուն, դա Սահմանադրության խախտում է, նույնիսկ միջազգային նորմերով եթե ռազմավարական նշանակության պետական պաշտպանության օբյեկտ են մտնում, հանցագործին զգուշացնելուց հետո, եթե չի հանձնվում, սատկացնում են։  Դատարանի դռներն էր փակում՝ քրեական հանցագործ էր՝ իր լիազորություններ էր չարաշահում։ Նա պիտի բանտում լիներ»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր