1000 դիտում
22:16 05-02-2024
«Փաշինյանի ազգակործան իշխանությունից հնարավոր է ազատվել քաղաքական մահապարտների միջոցով»․ Ռուբեն Հակոբյանի ծրագիրը. aravot.am
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ կազմակերպել էր քննարկում՝ ներկա իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու նպատակով, գրում է aravot.am-ը։
Նա ասաց՝ նախ պիտի մտածենք, թե որտեղ ենք սխալվել։
«Մեր գլխավոր սխալը եղավ այն, որ այդպես էլ հենց սկզբից չփորձեցինք հասկանալ, վերլուծել, թե ի վերջո ոնց եղավ, ինչպես պատահեց, պիտի թույլ տաք այս բառն օգտագործել՝ այս ազգակործան, պատուհասը հայտնվեց իշխանության։
Մենք խոսում ենք հետևանքների մասին, չենք ասում այն պատճառները, որոնք ծնեցին իրեն։ Չենք ասում՝ ինչո՞ւ էր ժողովրդի մեջ ցասում առաջացել, որ գնացին Նիկոլ Փաշինյանի հետևից, որովհետև ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի գնացին, այլ ընդդեմ օրվա իշխանության գնացին։ Եվ մենք թույլ տվեցինք։
Ես նույնիսկ մի հաղորդման ժամանակ ասացի՝ հերիք է, հերիք է այսպես իմպոտենտ վիճակով քծնել օրվա իշխանությանը, չի կարելի, և շատ բարեկամաբար ասացի․ խորհրդարանում էր դա», -ասաց Ռուբեն Հակոբյանը։
Ըստ նրա, պիտի մտածել՝ ինչպես դուրս գալ այս ողբերգությունից, որովհետև, նրա համոզմամբ, ուղիղ գնում ենք դեպի ամբողջական կործանման։
«Ես շատ ռեալ պոլիտիկի դիրքերից եմ խոսել և ասում եմ՝ մենք ունեցել ենք Սարդարապատ, Սարդարապատում մի քանի անգամ ավելի ծանր էր վիճակը, քան հիմա։ Եթե հիշում եք Սարդարապատում ցեղասպանությունից հետո ոչինչ չունեինք, անկազմակերպ, ծնկի եկած էինք, բայց բավական էր, որ ունենայինք Արամ Մանուկյան վարչապետ, որին դիկտատոր էին ասում լավ իմաստով, և եկեղեցին՝ թև-թևի տված, հայտարարեց, որ ազգային-ազգատագրական պայքար է, և բոլոր զանգերը հնչեցին, մեկ էլ ժողովրդի արժանապատվությունը, տղամարդկությունը միախառնված, թև-թևի տված ՝ մենք կարողացանք տեր կանգնել և ստեղծել պետություն և պետականություն։ Պատմության մեջ անկրկնելի բան էր։
Ես ասում եմ՝ այդ ժամանակ շատ ավելի վատ էր, քան այսօր, այսօր մենք ունենք հնարավորություն մի քիչ ոտքի կանգնել և կարողանալ մեր արժանապատվությունը, մեր պետականությունը փրկել։ Հայտնի ճշմարտություն է՝ հավաքականությամբ, որևէ ազգի կազմակերպման լավագույն ձևը պետություն ունենալն է։ Կարողացավ քո հավաքանակությունը պետություն ստեղծել, դու կապրես, քեզ կհարգեն, չկարողացար, ծնկեցիր, իսկ այսօր մենք ծնկել են, լավագույն դեպքում կարող են ողորմաթաս խմել քեզ համար, ասել՝ լավ ազգ էին։ Էսօր թշնամին կանգնել, մատ թափ տալով ՝ասում է՝ Սահմանադրությունդ պիտի փոխես, Հայոց պատմությունդ պիտի դարձնես Հայաստանի պատմություն, համ էլ կանես այն, ինչ ուզում եմ։ Եվ մտել է 200 կիլոմետր մեր տարածք, ասում է՝ ամբողջ տարածքդ կնվաճեմ։
Թշնամու ղեկավարն ասում է, որ Էրիվանն էլ է մերը, Գյոչան էլ է մերը, Սևանա լիճը Գյոչա են կոչում, Բասարն էլ է մերը, սա ասում է թշնամու նախագահը։ Իրեն չեն պատասխանում, այստեղ որ քաղաքական ուժեր կան, մարդիկ կան, որոնք ասում են, որ թույլ չենք տա Արցախը գրավեք, այսօրվա իշխանության տերն ասում է՝ չի կարելի այդպես ասել, որովհետև դրանք ռևանշիստներն են և փորձանք կբերեն Հայաստանի գլխին»։
Ռուբեն Հակոբյանը նշեց՝ բավական է ունենալ կազմակերպված թիմ՝ քաղաքական մահապարտներով, որոնք համոզված լինեն, որ մենք գնում ենք դեպի կործանում, կգնան փրկության, ու այն կավարտվի հաջողությամբ։
«Ինչ միջոց ուզում ես օգտագործի, եթե կարող ենք փրկել այս վիճակը, դա սահմանադրական է, որովհետև եթե գրավեցին ռադիոտունը, հիշո՞ւմ եք ինչպես գրավեցին ռադիոտունը․ ջարդելով դռները մտան, այսինքն՝ ամենահակաօրինական բաներից մեկն էր, և դրանից սկսվեց, արձագանք չեղավ օրվա իշխանությունների կողմից։
Իրենք շրջապատեցին դատարանները և ի՞նչ էին պարտադրում, բոլոր հակաօրինական, հակասահմանադրական քայլերն արված էին։ Իսկ միջազգային կոնվենցիաները, միջազգային իրավունքն ասում է՝ կարող ես ապստամբել, կարող ես ոչնչացնել բոլոր բռնապետերին, եթե նրանք խախտում են քո իրավունքները։
Այնպես որ ցանկացած միջոց, որոնցով կարելի է ազատվել այս իշխանությունից, ես դիտում եմ սահմանադրական։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և հենց այնպես չեմ ասում, միջազգային նորմերին եմ ծանոթ և գիտեմ աշխարհում դեպքեր, ճիշտ է՝ այդ ապստամբություն բառը չեմ սիրում, որ քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ եթե քո իրավունքը, քո պետության իրավունքը խախտում են, դու բոլոր ձևերով կարող ես դրանից ազատվել, այդ թվում նաև ապստամբությամբ, այդ թվում ամեն ինչով»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
781 դիտում
19:03 27-09-2024
Այս ազգակործան պատուհասները նույնիսկ սրբատեղին են փորձում դարձնել քաղաքական արոտավայր. Ռուբեն Հակոբյան
4063 դիտում
19:45 27-06-2023
Այս իշխանատենչ հրեշից հնարավոր է ազատվել միայն փողոցի միջոցով և ամեն գնով․ Ռուբեն Հակոբյան
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված