28529 դիտում
21:13 04-04-2024
Արտակարգ դեպք՝ Մասիս քաղաքում․ BMW X5-ում առաջացած կրակը մարել են վարորդն ու քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ին սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Եպիսկոպոսյանին պատկանող «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարել են վարորդն ու քաղաքացիները։
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող ապահովիչը, երեսպատումը՝ մասամբ և 1 գմ մալուխ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի ու դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+