211652_close_icon
views-count397 դիտում article-date 19:15 03-04-2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը կմասնակցի մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսին կմասնակցի մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի համապատասխան գործուղման մասին որոշումն ապրիլի 3-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 16-19-ը գործուղել Թուրքմենստան (Աշգաբադ)` մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Նմանատիպ նյութեր