211652_close_icon
views-count2113 դիտում article-date 00:24 03-04-2024

Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կայացավ Մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը
Մարտի 31-ից ապրիլի 1-ը Երևանում անցկացվեց Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը, որտեղ ուժերը չափեցին ավելի քան 250 մարզիկներ։

Թայլանդական այս մարզաձևի մրցմանը մասնակցում էին Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի մասնաճյուղերը, փորձառու մարտական ակումբները։ 

Մրցաշարին մասնակցելու համար ժամանել էին մարզիկներ նաև Վրաստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից։ 

Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի կարծիքով նման մրցաշարերում մասնակիցների աճն ու մրցումների մակարդակի բարձրացումը նպաստում են մարզաձևի մասսայականացմանը։ 

«Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքային մարզիկներ՝ այդ թվում մեծահասակներ։ Նման մրցաշարերը նպաստում են մարզաձևի զարգացմանն ու մասսայականությանը։ Վերջին տարիներին մեր մարզաձևի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա նաև Հայաստանում, ինչի վառ ապացույցն է նաև այս տարի մարզիկների մասնակցության մեծ քանակը»,-նշեց ֆեդերացիայի նախագահը։ 

Այս մրցաշարից հետո Հայաստանի մեծահասակների հավաքականը կպատրաստվի մայիսի 30-ից հունիսի 7-ը Հունաստանում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր