211652_close_icon

ՄԻՊ-ը ահազանգ է ստացել 11-ամյա աղջկան գրտնակով ծեծելու, երեխայի գլուխը պատին տալու վերաբերյալ. aravot.am

views-count1399 դիտում article-date 22:59 01-04-2024
Aravot.am-ի տեղեկություններով՝ 2024 թվականի մարտ ամսին Երեւանի մի քաղաքացի ահազանգել է ՄԻՊ թեժ գիծ՝ հայտնելով, թե Երեւանի բնակիչ Հ.Մ-ն պարբերաբար բռնության է ենթարկում 11-ամյա դստերը: Ըստ այդ ահազանգի՝ Հ.Մ.-ն երեխայի մազերից բռնելով՝ գլուխը պատին է հարվածում, գրտնակով ծեծի է ենթարկում: Ընտանիքում բռնության կանխարգելման բաժնի (ԸԲԿԲ) ծառայողները պարզել են, որ Հ.Մ-ն դպրոցում վատ վարքագիծ դրսևորելու համար է դստերը հարվածել:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ չկա:  

Նմանատիպ նյութեր