211652_close_icon
views-count694 դիտում article-date 13:24 01-04-2024

Երևանում մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան

Այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առանձնացված գծերը Երևանում էապես կրճատելու են մարդկանց տեղաշարժի ժամանակը: Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։

Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել։ Ենթադրում եմ՝ այդտեղ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե, մոտոցիկլետները, գուցե, ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, բայց տաքսու համար հստակ նոր պահանջներ դնելով»,-նշեց նա։

Նմանատիպ նյութեր