211652_close_icon
views-count910 դիտում article-date 20:45 31-03-2024

Ով է գողացել «Գոյ» թատրոնի գույքը. Սարգիս Արզումանյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով մարտի 29-ին «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ թատրոնի մուտքի դիմաց դրված իրենց պատկանող երկու աթոռները գողացել են: Ըստ նույն աղբյուրի, նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Սարգիս Արզումանյանը գողության մասին խոսել էր նաեւ ֆեյսբուքի իր էջում:

Aravot.am-ի հետ զրույցում Սարգիս Արզումանյանը հետեւյալը փոխանցեց. «Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ոստիկանությունը պետք է քննչական բաժին ուղարկի, որ գործ հարուցվի, հայտնաբերեն գողոնը, վերադարձնեն մեզ եւ համապատասխան մարդկանց պատասխանատվության ենթարկեն»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր