211652_close_icon
views-count841 դիտում article-date 12:13 30-03-2024

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային

Մարտի 29-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարիուսը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Մոլդովայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը խիստ բողոք է հայտնել մարտի 19-ին մոլդովական կողմի՝ Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակցին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու անհիմն որոշման առնչությամբ։

Դարիուսը նախարարությունից գրություն է ստացել այն մասին, որ ի պատասխան Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսմանը՝ ռուսական կողմը «պերսոնա նոն գրատա» է հայտարարում Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին։

 «Մոլդովայի իշխանությունների նման կամայականությունը կոպտորեն խախտում է նրանց հանձնառությունը՝ ապահովելու բոլոր անդամ երկրների հավասար մասնակցությունը ՄԱԿ-ի այս միջոցառմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր