Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ուկրաինային
Կիևում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինաի ԱԳՆ-ին՝ պահանջելով հետաքննել այս գիշեր Կևում դիվանագիտական հաստաատության վրա տեղի ունեցած հարձակումը և ապահովել ռուս դիվանագետների անվտանգությունը, հաղորդում է Interfax-ը։
Այս գիշեր անհայտ անձինք ծխային ռումբեր էին նետել դեսպանատան տարածքը, որից հետո սկսել կրակել այդ ուղղությամբ։
ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ հանցախումբը բաղկացած է եղել մոտ 20 հոգուց, իսկ տեղի ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել նրանց ձերբակալելու համար։ Ուկրաինական ոստիկանությունն էլ արձագանքել է՝ հայտարարելով, որ պարզում է տեղի ունեցածի հանգամանքները, ինչպես նաև հարձակումն իրականացրած անձանց ինքնությունը։