1651 դիտում
20:44 28-03-2024
Իրավապահները ստուգում են «Զոն նայող Անդուլիկի» և մյուսների խցերում բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի առկայության մասին հաղորդումը
Aravot.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի ՔԿՀ-ին վերաբերող Լոռու մարզի բնակիչ՝ Է. Ե.-ի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Է. Ե-ն իրավապահներին հայտնել է, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում բազմիցս գրավոր դիմումներ է ներկայացրել «Վանաձոր» ՔԿՀ-ի նախկին պետին, որում նշել է, որ ՔԿՀ-ի «Զոն նայող Անդուլիկի» և մյուս բոլոր խցերում իրականացվի դիմակավորված հատուկ ջոկատայինների խուզարկություններ, քանի որ բոլոր խցերում առկա են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր:
Ըստ հաղորդման՝ ՔԿՀ պետի, ՔԿՀ-ի ռեժիմի պետի և ՔԿՀ-ի այլ իրավասու ծառայողների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել վերը նշված ապօրինությունները վերացնելու ուղղությամբ։ 2023թ. ընթացքում Է. Ե-ն ՀՀ ԱԱԾ տնօրենին է դիմումներ ներկայացրել, ինչի արդյունքում այս տարվա փետրվարի 9-ին դիմակավորված հատուկ ջոկատայինները խուզարկություններ են կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ում, հայտնաբերել և վերցրել են ապօրինի պահվող թմրանյութեր, մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ, լիցքավորման սարքեր, ինքնաշեն ալկոհոլային խմիչքներ, դրսից ՔԿՀ բերված թանկարժեք կահույք և չմաքսազերծված մեծ քանակությամբ ծխախոտ:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ տվյալ անձի կողմից հաղորդումները ստացվել են հիշյալ ՔԿՀ-ի առնչությամբ, վարույթներ կան նախաձեռնված, որոնցով հաղորդմամբ ներկայացված հանգամանքները ստուգվում են։ Այլ տվյալներ չեն հրապարակվում։

Նմանատիպ նյութեր
1384 դիտում
12:16 19-04-2024
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
6976 դիտում
08:41 01-10-2015
Միջադեպ «Հրազդան» ՔԿՀ-ում. «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել Գրիշային՝ «Խուժան» մականունով.«Ժողովուրդ»
30350 դիտում
09:23 02-11-2017
Գորիսի ՔԿՀ-ում ստուգումներից հետո անհետացել է «զոն նայող» Կարոն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1168 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
751 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով
1426 դիտում
22:40 30-01-2025
Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ