1691 դիտում
14:03 17-11-2015
Հայ սուսերամարտիկները մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող:
Խոցասուսերակիրների պայքարում երրորդ տեղն է գրավել Ռազմիկ Վարդանյանը: Տղաների ճկասուսեր ձևում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Դալաքյանը, իսկ աղջիկների խոցասուսեր ձևում Էմմա Պողոսովան ևս գրավել է երրորդ տեղը:
«Մենք մեկ մեդալ բաց թողեցինք, քանի որ մեր առաջատար Արփինե Աթոյանը ճկասուսեր ձևում նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ և մեկ հաղթանակ տոնելուց հետո այլևս չկարողացավ մրցել: Անձամբ իմ սպասելիքները շատ ավելի բարձր էին: Ունենք հաղթող և մրցանանակիրներ, ամեն դեպքում կարողացանք լավ մասնակցել»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Հայաստանի երիտասարդական ընտրանին ներկայացել էր 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
4326 դիտում
22:17 03-02-2019
Հայ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարում 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել
2332 դիտում
18:34 18-02-2022
Հայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում
2137 դիտում
10:00 18-09-2023
Հայ բռնցքամարտիկները 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում