18716 դիտում
14:24 21-03-2024
Խուլիգանություն՝ Երևանում․ օտարերկրյա քաղաքացին քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ մարտի 18-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրան ձերբակալել և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձը հանդիսանում է Նիդեռլանդների թագավորության քաղաքացի 25-ամյա Դ. Նազարիանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։