27908 դիտում
22:59 19-02-2020
Հերթական անհարգալից վերաբերմունքը՝ հիվանդանոցում. 29–ամյա հացթուխը խաթարել է բժիշկների աշխատանքն ու կոտրել ընդունարանի մուտքի դռան ապակին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական խուլիգանական դեպքն է տեղի ունեցել բժիշկների նկատմամբ: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շատապօգնության բժիշկների թիվ 76 խմբի կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող քաղաքացիների հասցեին, կոտրել ընդունարանի դռան ապակին, այդ կերպ խաթարելով հիվանդանոցի աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կարճ ժամանակում նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա Մխիթար Ս.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է Երևանում գործող սուպերմարկետերից մեկում՝ որպես հացթուխ, իսկ նշված դեպքի մասին հետաքննիչին հիվանդանոցում հայտարարություն է տվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի ղեկավար Մանուկ Յազիչյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18716 դիտում
14:24 21-03-2024
Խուլիգանություն՝ Երևանում․ օտարերկրյա քաղաքացին քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին