46628 դիտում
19:09 20-03-2024
Ներքին գործերի նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի հանձնարարականով պարեկները անցել են ուժեղացված ծառայության, ժողովրդին հայտնի Սևանի «գայի պոստ»-ը վերածվել է «թեյարանի»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզային նշանակության որոշ ճանապարհներին տեղի ճանշինների փնթի, ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում ճանապարհները վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս։ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով պարեկային ծառայությունը շարունակել է ուժեղացված ծառայությունը Երևանում ու մարզերում։
Աշխատանքների ղեկավարումը դրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա։ Երևանում աշխատանքները ղեկավարել է ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, իսկ մարզերում՝ գումարտակների հրամանատարները։ Երեկ գերլարված աշխատանքային օր են ունեցել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Սևանի ճանշինը աշխատել է շատ օպերատիվ ու որակով ապա նույնը չես ասի Գավառի ճանշինի մասին։ Այդ պատճառով էլ մեծ թվով վարորդներ ամենաքաղցր խոսքերով էին հիշում Գավառ-Մարտունի ճանապարհն սպասարկող ճանշինականներին։ Փոխարենը իրենց շնորհակալությունն էին ուղղում ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներին, ովքեր միչև հիմա շարունակում են իրենց աշխատանքը ու երեկ 30-ից ավելի մարդատար, 20-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել մերկասառույց ճանապարհներից, 20-ից ավելի ավտոմեքենաներ էլ դուրս են բերել ձնակույտից, իսկ ժողովրդին հայտնի Սևանի «գայի պոստ»-ը վերածվել է «թեյարանի»։ 20-ից ավելի քաղաքացիներ, այդ թվում հղի կանայք ու անչափահասներ, մերկասառույց ճանապարհներին մնացել էին ավտոմեքենաներում ու պարեկները նրանց ուղեկցել են «գայի պոստ», որտեղ մինչ նրանք կթեյեին ու կտաքանային, պարեկները վարորդների հետ մեքենաները դուրս են բերել ձնակույտերից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+