45594 դիտում
11:32 29-05-2023
ՀՀ ՆԳ նախարարի և ՆԳՆ Ոստիկանության պետի կարգադրություններով, Պարեկային ծառայության պետի հանձնարարականով՝ Շիրակի մարզում պարեկները, ընդառաջելով վարորդներին, ստուգում են նրանց ավտոմեքենաների ապակիների թափանցիկությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով՝ Պարեկային ծառայության գումարտակների պարեկները վարորդներին իրազեկում են այն մասին, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում ավտոմեքենաների ապակիների թափանցիկությունը չապահովող վարորդներին ու սեփականատերերին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը։
Արդեն մեծ դրական շարժ է նկատվում այն վարորդների կողմից, ովքեր մոտենում են պարեկներին և առաջարկում, որպեսզի հատուկ սարքի միջոցով ստուգվեն իրենց ավտոմեքենաների թափանցիկության աստիճանը։
Մի քանի օր է Շիրակի մարզում ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի և ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ՝ մարզում շարունակվում է այդ ուղղությամբ աշխատանքները։ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Ամասիայում և, անգամ՝ մարզի ամենահեռավոր գյուղերում պարեկները կատարում են այդ աշխատանքը։ Եվ եղել են դեպքեր, որ քաղաքացիների ավտոմեքենաների մգեցվածության ստուգումն անցկացնելուց հետո քաղաքացիները, չսպասելով հունիսի 1-ին, հենց տեղում դիմապակու ու կողային ապակիների վրայից հեռացնում են թաղանթը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)