Արարատյան հովիտը ամենաբերրի հատվածն է, պետք է չլինի մի մետր, որ բերք չտա ու չկերակրի տարածաշրջանը. Նարեկ Կարապետյան
Արարատյան հովիտը ամենաբերրի հատվածն է, պետք է չլինի մի մետր, որ բերք չտա ու չկերակրի տարածաշրջանը: Այս մասին Արտաշատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Հարգելի հայրենակիցներ, ովքեր սպա են, համազգեստ են կրում, մենք ձեզ հարգում ենք, մենք ձեզ սիրում ենք, մենք գիտենք, թե ոնց եք մեզ վերաբերվում, իմացեք, որ դա մեր համար չենք անում, անում ենք բոլորիս համար, պայքարը բոլորիս համար է: Այս ճանապարհը, որ գնում ենք, ոչ մի շահ՝ բացի ընդհանուր շահից, չունենք։ Արարատի մարզում վերջին 8 տարվա ընթացքում հանցագործությունները 3 անգամ աճել են, 2024 թվականին 5,400 հանցագործություն է եղել, իսկ ծանր հանցագործությունները 10 անգամ են աճել։
Համարյա բոլոր ցանքատարածություները՝ բացի խաղողից և ծիրանից, 35% ով կրճատվել են: Առևտուրը 2022 և 2024 թվականի համեմատ իջել է, մարզը թուլանում է: 9,000 հեկտար ջրի պակասի և մթերման պակասի պատճառով չի ցանվում, այգի չկա: Մենք փոփոխությունը բերում ենք, որպեսզի մարզում չլինի մի մետր, որ բերք չտա ու չկերակրի ամբողջ տարածաշրջանը»,- նշել է նա: