211652_close_icon
views-count604 դիտում article-date 18:31 13-03-2024

Էրդողանը 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մեկնում է Իրաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կմեկնի Իրաք։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը, ով այժմ գտնվում է Իրաքում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Վաղը մենք հանդիպումներ կունենանք Իրաքի ԱԳՆ մեր գործընկերների հետ, կքննարկենք երկկողմ հարաբերությունները։ Մենք կկազմակերպենք արտաքին գործերի նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ, որը տեղի կունենա տեսանելի ապագայում, ինչպես և մեր նախագահի այցն Իրաք»,- նշել է Յըլդըզը, տեղեկացնելով, որ Էրդողանի այցն Իրաք կկայանա մինչև ապրիլի վերջ։  

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները վերջին օրերին շրջանառում են տեղեկատվություն, առ այն, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել Իրաքի հյուսիսում՝ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող  «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ։ Նշվում է, որ հենց այդ հարցն էլ քննարկվելու է Էրդողանի այցի ընթացքում։

Նշվում է նաև, որ 12 տարվա ընդմիջումից հետո սա կլինի Էրդողանի առաջին այցն Իրաք։

Նմանատիպ նյութեր