10 տարվա ընդմիջումից հետո 1-ին անգամ Իսրայելից ուղևորատար ինքնաթիռ է մեկնել Թուրքիա
Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլերն են անում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռը փետրվարի 7-ին Թուրքիա է մեկնել:
Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:
Նշենք, որ տևական ընդմիջումից հետո իսրայելական բեռնափոխադրող առաջին ինքնաթիռը Թուրքիա էր մեկնել 2020թ. մայիսին: