211652_close_icon
views-count8237 դիտում article-date 16:06 11-03-2024

Ուղղել 2018 թվականի սխալը , վերջ տալ անհիմն և անհեթեթ՝ Նիկոլի գցած «մուտիտներին». Տիգրան Աթոյան

ՀՀԿ Գյումրիի ՇԽ նախագահի տեղակալ Տիգրան Աթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան շատ հաճախ հարցնում եք՝ լա՛վ, վերջը ի՞նչ է լինելու։ Հասկանում եմ ձեր անհանգստությունը, որը շատ տեղին է։

ԲԱՅՑ !!!

Ասեմ` խոսքս նեյտրալ պահող, անհանգստացողների մասին է, որը ՀՀ-ում կազմում է մոտ 70 -80 տոկոս։ Քանի դեռ ուղղակի հարցնում եք և չեք ուզում ֆիզիկապես մասնակցել պայքարին ձեր սեփական Հայրենիքի, տան, հողի և ջրի համար անձնական շահերից դուրս գալով, մեկը, որ աշխատանքը չկորցնի, մյուսը, որ բիզնեսին չկպնեն, երրորդը ուղղակի վախենում է, չորրորդը չի ուզում խառնվել, որպեսզի թեմաների մեջ չընկնի ներկայիս կառավարության հետ, հինգերորդը սպասում է, որ ինչ-որ մեկը պետք է անի իր տեղը ու այսպես շարունակ, այսինքն` սեփական շահ, վախ և նետրալիտետ, այս սխեմայով ոչինչ չի ստացվելու, առավել ևս օր օրի ամեն ինչ խորանալու է:

Ես էլ ունեմ ձեզ հարց` ի՞նչ եք ուզում դուք! Եթե մտածում եք՝ սա չլինի պոլի փետը լինի, հին լոզունգը, դա ամենավադագույն ելքն է որի վառ օրինակը ունեք  նիկոլ բերելով։ Սա երկիր է ոչ թե մանկական խաղ, որում գլխավոր դերը տրված է պոլի փայտին և երեխաները ուղղակի զբաղվում են։ Ցավոք սրտի այդ սխալը արվեց 2018թ և այժմ քաղում ենք արդյունքները։ Պետք է տեսնել իրական պայքարի ցանկություն, ցանկություն սեփական երկրի ղեկավար տեսնել` Հայամեդ, պետականամեդ, ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ  ՀԵՏ ԴԻՐՔ և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ, լավ դիվանագիտական և կառավարչական թիմ ունեցող անձնավորություն և համախմբվել նրա շուրջ։ Ուղղել 2018թ սխալը, վերջ տալ անհիմն և անհեթեթ նիկոլի գցած «մուտիտներին», որը վեց տարի շարունակ քայքայում, պառակտում և Նիկոլի ու իր թիմի աթոռը ձիգ պահում է երկրի ղեկավարի պաշտոնում։

Այս թվարկած բոլոր գործոններին համընկնող ղեկավար ես տեսնում եմ Ս.Սարգսյանին, որը իրոք ի զորու է անել համարյա անհնարին թվացող գործը:

Ժողովուրդ, հասկացե՛ք, լինելով ուղղակի լավ մարդ, չունենալով ուժեղ թիմ և փորձ, աշխատելու աշխարհի տերերի հետ շանսերը դառնում են զրո, որ կհասնես արդյունքի, չես կարող կառավարել երկիր, ասեմ ավելին՝ չեն թողնի։

Ավարտեք ձեր փնտրտուքը և ռեալ նայեք կյանքին։ Երկիր կառավարելը տուն-տունիկ խաղալ չի և պատահական, ուղղակի լավ մարդը չի կարող այդ տառապալի աշխատանքը գլուխ բերել, առավել ևս՝ մեր երկիրը, որը հայտնվել է ժայռի եզրին:

ՄՏԱԾԵ՛Ք, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է»:

Նմանատիպ նյութեր