211652_close_icon
views-count7629 դիտում article-date 15:18 12-12-2023

Պետք է մի կողմ դնել ամբիցիաները, ֆինանսական շահերը, նախանձը, Նիկոլի ստերին և մանիպուլյացիաներին հավատալը, մեծ բացել աչքերը և փորձել փրկել մի բուռ մնացած մեր երկիրը. Տիգրան Աթոյան

Ինչպես տեղեկանում ենք ՀՀԿ Գյումրիի ՇԽ նախագահի տեղակալ Տիգրան Աթոյանի ֆեյսբուքի էջից, նա գրում է.

«Ոնց նայում եմ՝ Նիկոլը սկսել է նախապատրաստվել արտահերթ ընտրություններին՝ փորձելով ուժեղանալ մարզերում. դրա վառ ապացույցն է Լոռին, իսկ այժմ՝ Գյումրին։ Առաջին հայացքից բոլորիս մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ նա դեռ 2 տարի ունի կառավարելու, իմա՞ստը, բայց կա մի մեծ ԲԱՅՑ! նա ստիպված է ստորագրել մի խայտառակ փաստաթուղթ, որի անունն է՝ «խաղաղության պայմանագիր», որը միայն ու միայն բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից: 

Ներկա պահին Նիկոլի վարկանիշը ՀՀ-ում ահավոր ցածրացել է և որպեսզի լեգետիմացնի իր ստորագրությունը, փորձելու է վերընտրվել և վավերացնել այն, պնդելով, որ նա ժողովրդի ընտրյալն է և իրավունք ունի ժողովրդի անունից այն անել (թե ինչքանով արդար կլինեն ընտրությունները՝ դա մեծ հարց է)։ Վատագույն դեպքում, որը նա անելու է ամեն ինչ, որպեսզի չլինի, ընտրությունները պարտվելն է. այդ դեպքում կփորձի լեգիտիմ ձևով հեռանալ պաշտոնից՝ պահելով փոքրամասնություն խորհրդարանում, դրանով կապահովագրի իրեն, Ալիևի մոտ էլ արդարանալով, որ «ես պատրաստ էի ստորագրել, բայց չստացվեց»։

2024 թվականը լինելու է ահավոր կարևոր տարի Հայ ազգի համար. դրա համար պետք է մի կողմ դնել ամբիցիաները, ֆինանսական շահերը, նախանձը, Նիկոլի ստերին և մանիպուլյացիաներին հավատալը, մեծ բացել աչքերը և փորձել փրկել մի բուռ մնացած մեր երկիրը։

ԱԶԳ ջան, մենք իրավունք չունենք նորից սխալվելու»: 

Նմանատիպ նյութեր