211652_close_icon
views-count856 դիտում article-date 20:45 05-03-2024

Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 6-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Վանտյան, Սեբաստիա, Արարատյան 1, 2 զանգվածների, Կուրղինյան, Շահումյան 1-8, 11 փողոցների, Ջամբուլ, Մեծարենց, Վարուժան, Շրջանային, Միքայելյան, Տիտով, Իսրաել Օրի, Բատիկյան, Ջիվան, Ծերենց, Հովնաթան, Գագարին, Վ.Մամիկոնյան փողոցների, Նոյ, Մուշ թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր