211652_close_icon
views-count1449 դիտում article-date 13:06 02-06-2014

1 օր ջուր չի լինի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում և Արմավիրի Մերձավան գյուղում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և Սպանդարյան կայարանի, • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների, • Արմավիրի մարզի Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր