211652_close_icon
views-count1213 դիտում article-date 20:52 03-03-2024

Մեր թիմը պատրաստ է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսսին MLS-ի կանոնավոր առաջնության երրորդ տուրի՝ «Օռլանդոյի» դեմ խաղից հետո խոսել է իր թիմի՝ այս մրցաշրջանի նպատակների մասին։

Մայամիի թիմը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ 5-0 հաշվով։

«Մեր թիմը պատրաստ է պայքարել MLS-ի չեմպիոնի տիտղոսի համար, դա երկար ճանապարհ է լինելու: Հիմա դեռ սկիզբն է, մենք սա շատ լավ հասկանում ենք։ Մենք պետք է դա անենք»,-մեջբերում է ֆուտբոլիստին Barca Worldwide-ը:

Այս խաղում Մեսսին երկու գոլ խփեց։ Երեք տուրից հետո «Ինտեր Մայամին» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր