211652_close_icon
views-count29544 դիտում article-date 16:10 01-03-2024

Նուբարաշենի թաղապետը արհամարհած ունի վարչապետի ու քաղաքապետի հանձնարարականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ է վարչական շրջանների ղեկավարների առջև խիստ պահանջներ դնում, որ պետք է հետամուտ լինել, որպեսզի իրենց սպասարկող վարչական տարածքներում քաղաքացիները կենցաղային ու շինարարական աղբով չաղտոտեն տարածքները:

Այդ հանձնարարականները Տ. Ավինյանը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ցավոք Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի համար ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի հանձնարարականները ասես գրոշի արժեք չունենան, հակառակ դեպքում իր ղեկավարած վարչական շրջանում որոշ ճանապարհներին չէր տիրի գարշահոտություն ու լցված չէր լինի շինարարական ու կենցաղային աղբով:

Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող հատվածում՝ աջ և ձախ կողմերում, ձորակը լցված է շինարարական ու կենցաղային աղբով, իսկ այդ ամենը երկնքից չի թափվել, դրա հեղինակը քաղաքացին է, իսկ այդ վայրից Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայր 2 կմ էլ չկա, ու այդ հատվածով Նուբարաշենի թաղապետ Ա. Գասպարյանը դժվար թե տեղեկացված չլինի իրավիճակի մասին:

Իսկ եթե տեղյակ չէ, ուրեմն ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Նրա նմանները խայտառակել ռեսպուբլիկան»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր