1303 դիտում
22:17 28-02-2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Ռիժկովի մահվան կապակցությամբ
ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ․
«Կյանքից հեռացավ բարոյական բարձր արժեքների և հոգեկան վիթխարի ջերմության մի մարդ, ով իր ստեղծարար աշխատանքով և նվիրումով իրավամբ ձեռք բերեց համաժողովրդական հարգանք և անբեկանելի հեղինակություն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ նրան ճանաչեցին և սիրեցին` որպես մեր երկրի համար ամենածանր պահին՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ժամանակ օգնության ձեռք մեկնած հայ ժողովրդի իսկական բարեկամ:
Նիկոլայ Իվանովիչի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասվում է դեսպանության հեռագրում։

Նմանատիպ նյութեր
1480 դիտում
21:37 28-02-2024
Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին