211652_close_icon
views-count1429 դիտում article-date 10:44 28-02-2024

Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ինչպես նշում է iz.ru-ն, նա  94 տարեկան էր:

«Մահացել է զարմանալի և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը»,- գրել է նա։

Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։

Ռիժկովին ՀՀ Ազգային հերոսի կոչում է շնորհված: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նա նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։

Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։

2008 թվականի դեկտեմբերի 5-ին նա արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։

Նմանատիպ նյութեր