Նիկոլայ Ռիժկովը դեկտեմբերին կգա Հայաստան
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը դեկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Հավելեց, որ Ն. Ռիժկովը Հայաստանում կմասնակցի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին։