Նիկոլայ Ռիժկովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի եկել. Aravot.am
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՌԴ դումայի ներկայացուցիչների հետ, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/29/953796/]Aravot.am[/url]-ը:
«Մտքեր ենք փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի վերաբերյալ: Նրանց հետաքրքրել են մեր դիրքորոշումները որոշ հարցերի վերաբերյալ եւ մենք ասել ենք, որ չենք պատրաստվում ռեւերսներ անել այդ ոլորտում:
Մտադիր ենք զարգացնել հարաբերությունները մյուս ուղղություններով`հաշվի առնելով Հայաստանի ազգային շահը»,- հանդիպման մասին լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը բացասաբար էր անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
Ն. Ռիժկովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բացակայել է: