211652_close_icon
views-count49535 դիտում article-date 12:18 25-02-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220» մակնիշի ավտոմեքենաները․ օպերատիվ են գործել ՊԾ Արարատի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այնթապ-Երևան-Արտաշատի խճուղու թիվ 4/3 հասցեի դիմաց բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, դասակի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «IZH 21-17-220»-ն ու «Mercedes»-ը եղել են կայանված, իսկ վթարում հայտնված վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող մսի «պասաժ»-ի աշխատակիցները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր